February 11, 2026

Երևանյան կրկեսի ելույթները բանակի օրվա առիթով (2015թ.)

Երևանյան կրկեսի ելույթները բանակի օրվա առիթով (2015թ.)

Բանակի օրվա առթիվ Երևանի կրկեսը նախաձեռնել է արտագնա ելույթների շարք՝ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ սահմանները պաշտպանող մեր զինվորականների համար: Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի, Ճամբարակի, Քարվաճառի տարածաշրջաններում իրենց ծառայությունն իրականացնող հայրենիքի պաշտպանների համար կրկեսի արտիստները բազմաժանր ու զվարճալի ծրագիր են պատրաստել:

Հատկանշական է, որ մեր կրկեսի արտիստները ելույթներ են ունենալու ոչ միայն զորամասերում, այլև մտադիր են ուրախացնել անմիջականորեն մարտական դիրքերում հերթապահության մեջ գտնվող զինվորներին:

 

 

 

Համերգային ծրագրում հիմնականում ընդգրկված են կլոունադայի համարներ: Զինվորներին նաև առաջարկվելու է մասնակցել ներկայացմանը: Զինվորների ինտերակտիվ մասնակցությունը խթանվելու է զանազան մրցանակներով:

Նշենք, որ կրկեսի այս հյուրախաղերը բարեգործական են և իրականացվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ: «Արվեստը՝ բանակին» խորագրով այս համերգային ծրագիրը մշակել է Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի ղեկավար Նաիրա Պետրոսյանը:

Ի դեպ, փետրվարի 15-ից կսկվի ստուդիայի ընդունելությունը: Կրթությունը ստուդիայում անվճար է: Հավելենք, որ Երևանի կրկեսի այս տարվա բոլոր ելույթները նվիրված են Հայաստանի ժողովրդական արտիստ, լեգենդար Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյա հոբելյանին:

Leave A Comment

Other Articles

  • February 20, 2026
    Միջազգային փառատոն ”Կրկեսի արքայադուստրը” Ապրիլի 21-25, 2016 թ.
  • February 15, 2026
    ԿՐԿԵՍԸ` ՍԵՐ ԵՎ ԱՌԵՂԾՎԱԾ

Discover the Art of Dance

Discover the Art of Dance

Whether you prefer ballet, jazz, or hip hop , we have a class for you.