February 23, 2026

Շինարարական աշխատանքներն ավարտվել են, բայց իմ կարծիքով՝ այս տարի բացումը չի լինի. կրկեսի գլխավոր ինժեներ

Շինարարական աշխատանքներն ավարտվել են, բայց իմ կարծիքով՝ այս տարի բացումը չի լինի. կրկեսի գլխավոր ինժեներ

Tert.am

Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում կրկեսի բացման կոնկրետ ժամկետ չկարողացավ նշել: «Այս տարի, իմ կարծիքով, բացում չի լինի»,-ասաց նա: Նա նշեց, որ չի ցանկանում կոնկրետ ժամանակ նշել, քանի որ, եթե որոշակի ժամկետ նշի, ապա կարող է որոշակի փոփոխություններ առաջանան,  և երկարի ժամանակը: «Բարդ կառույց է, կարող է որոշակի տեխնիկական փոփոխություններ լինեն»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ շինարարական աշխատանքներն ավարտվել են, և ինժեներիայի աշխատանքներն են մնացել` կոյուղի, օդափոխություն, հարդարման աշխատանքներ:

Դիտարկմանը, թե նախկինում էլ նշել էիք, որ արտաքին աշխատանքներն են մնացել իրականացնելու, Ավագ Հարությունյանն ասաց, որ ամեն ինչ ընթացքի մեջ է, ծրագրվածով իրականացնում են: «Ամեն ինչ նորմալ կատարվում է, ձգձգում չկա: Այսօրվա աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաներն օգտագործում են»,-ասաց նա:

Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ շուտով` հոկտեմբերի 6-ին, լրանում է իր 70-ամյակը և շատ կցանկանար նշել Կրկեսում: «Ամբողջ կյանքս կրկեսում եմ եղել, երազում էի, որ հոբելյանս լիներ կրկեսում: Ցավոք սրտի, կրկեսը պատրաստ չէ, բայց մենք մեծ շուքով նշելու ենք Առնո Բաբաջանյան դահլիճում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Կրկեսի շենքում շինարարական աշխատանքները մեկնարկել են 2014 թվականից: Նշենք, որ ավելի վաղ ասվում էր, որ Կրկեսի շինարարական աշխատանքներն ավելի վաղ էին ավարտվելու:

Leave A Comment

Other Articles

  • April 8, 2026
    Ամերիկայի Ձայնի հյուրերն են America’s Got Talent շոուի մասնակիցներ, աճպարարներ Սոս և Վիկտորիա Պետրոսյանները
  • April 8, 2026
    Հայկական Կրկես – Մեր արխիվը (Հ1 Հ/Ը)

Discover the Art of Dance

Discover the Art of Dance

Whether you prefer ballet, jazz, or hip hop , we have a class for you.