February 15, 2026

Երևանի կրկեսը կբացեն 2016թ. Ինչո՞ւ են ձգձգվում շինարարական աշխատանքները

Երևանի կրկեսը կբացեն 2016թ. Ինչո՞ւ են ձգձգվում շինարարական աշխատանքները

Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն ասում է, որ 3 տարի է, ինչ իրենք պլանավորում են, թե ինչպես են Կրկեսի նոր շենքի բացումն անելու, սակայն այն ձգձգվում է: «Կամաց կամաց կպլանավորենք, բայց բացումը կանենք ենգիբարյանական ոգով մի նոր ներկայացմամբ»: Պետրոսյանի խոսքով՝ Կրկեսի նոր շենքն ամբողջությամբ պատրաստ կլինի 2016 թվականին: Նա նշեց, որ ոչ ոք չէր մտածում Կրկեսի շենքը բարեկարգելու մասին, իսկ այժմ շնորհիվ մասնավոր բարերարի շենքը կառուցվում է. 

«Շատ արագ տեմպերով շինարարությունը առաջ է գնում: Ամեն ինչ անում են, որ մյուս տարի կրկեսը կլինի: Սկզբում որոշվեց ամրացնել շենքը, հետո որոշեցին գլոբալ շինարարություն անել: Կրկեսի շենքի տակը ջուր էր, ամբողջ մի տարի ջրահեռացման աշխատաքններ էին անում, այդ իսկ պատճառով էլ շենքի շինարարական աշխատանքները ձգձգվում էր: Եթե 20 հարկանի շենքը մի տարում են կառուցում, ապա Կրկեսը ունի հատուկ նախագիծ, շատ դժվար աշխատանք է իրենից ներկայացնում, այնտեղ հատուկ ծրագրային աշխատանքներ են կատարվում»,-ասաց Պետրոսյանը: Այն հարցին, թե այս ընթացքում որտեղ են պահվում կենդանիները Պետրոսյանն ասաց. «Քանի դեռ կրկեսը կառուցվում է, բոլորը գտնվում են հյուրախաղերի, մեզ մոտ չկա մի դերասան, որն առանց աշխատանքի մնա: Հյուրախաղերը շատ են, մենք դերասանների պակաս ենք զգում: Մեզանից ամեն օր կրկեսային համարներ են խնդրում, բոլորը զբաղված են երգով ու պարով: Մենք նույնիսկ մեր դպրոցում անվճար ենք արել ընդունելությունը, բայց էլի քիչ են երեխաները: Գալիս, տեսնում են, որ դժվար արվեստ է, դուրս են գալիս»:

Խոսելով Շապիտո կրկեսի մասին՝ Պետրոսյանն ասաց, որ այն միայն ամառային կրկես է և չի կարող փոխարինել ստացիոնար կրկեսին, «ԱՊՀ բոլոր երկրներում բոլորը ունեն ստացիոնար կրկես: Մոսկվայում մի քանիսն են, մեր հարևան Բաքուն ունի երկուսը, իսկ մենք չունենք, բայց կունենանք շուտով: Շապիտո կրկեսում չես կարող մեծ ծրագրեր անել՝ կրկեսը սառույցի վրա, օդային ատրակցիոներ, գիշատիչ կենդանիների ներկայացում, դրանք այնտեղ բացառված են: Միայն ստացիոնար կրկես է մեզ հարկավոր, որը պետք է լինի գոնե մայրաքաղաքում»,-ասաց կրկեսի գեղարվեստական ղեկավարը:

Նշենք, որ Երեւանի կրկեսի շինարարական աշխատանքները սկսվել են 2011թ սեպտեմբերին, դրանք պետք է ավարտվեին 2013թ հոկտեմբերին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/591fa3dde3d84d0d37fce69a

© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

Leave A Comment

Other Articles

  • April 8, 2026
    Ամերիկայի Ձայնի հյուրերն են America’s Got Talent շոուի մասնակիցներ, աճպարարներ Սոս և Վիկտորիա Պետրոսյանները
  • April 8, 2026
    Հայկական Կրկես – Մեր արխիվը (Հ1 Հ/Ը)

Discover the Art of Dance

Discover the Art of Dance

Whether you prefer ballet, jazz, or hip hop , we have a class for you.