February 16, 2026

Կրկեսային տոնը Երևանից տեղափոխվում է Ստեփանակերտ

Կրկեսային տոնը Երևանից տեղափոխվում է Ստեփանակերտ

24/10/2015, panorama.am

Երկու ամիս Երևանի հյուրախաղերից հետո Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսը նոյեմբերի 6-15-ը լինելու է նաև Ստեփանակերտում: Panorama.am-ի հետ զրույցում Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն ասաց, որ ինքը և կրկեսի ներկայացուցիչը հանդիպել են Արցախի մշակույթի նախարարին, Ստեփանակերտի քաղաքապետին և պայմանավորվածություն է ձեռք բերել Արցախում հյուրախաղերով հանդես գալու վերաբերյալ:

«Մեզ անվճար տարածք են տրամադրել Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում: Դերասաններին այնքան էլ ձեռնտու չէ հյուրախաղերը շարունակել Արցախում, շահույթ չեն ունենալու, բայց ես կարողացա նրանց համոզել: Խնդրել եմ, որ տոմսերը Երևանի համեմատությամբ, մի քիչ ավելի էժան լինի»,- նշեց նա:

Ս. Պետրոսյանի խոսքով, Արցախում երբեք շապիտո-կրկես չի եկել, իսկ Երևանի կրկեսը մի քանի անգամ ելույթ է ունեցել Ստեփանակերտի մշակույթի կենտրոնում. «Արցախում կրկեսի շենք չկա: Մենք մշակույթի կենտրոնում ենք մի քանի անգամ ենք հանդես եկել՝ կրկես բեմի վրա, առանց կենդանիների»:

Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսի հյուրախաղերը նվիրված են Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին: Նախատեսված էր, որ հոկտեմբերի 4-ին ավարտվելու են հայաստանյան հյուրախաղերը, սակայն, ըստ Ս. Պետրոսյանի, շարունակելու պահանջարկ է եղել, հյուրախաղերը երկարաձգվել են մինչև նոյեմբերի 1-ը:

«Նոյեմբերի 1-ին կհավաքվի շապիտոն և 7-8 «ֆուրով» կմեկնեն Ղարաբաղ: Ուրախ եմ, որ հնարավոր եղավ կրկեսային տոնը Երևանից տեղափոխել Ստեփանակերտ: Ես ինքս ինձ խոստացել էի Ենգիբարյանի 80-ամյակը լավ ձևով կազմակերպել: Ինձ հաջողվեց»,- ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

Leave A Comment

Other Articles

  • April 8, 2026
    Ամերիկայի Ձայնի հյուրերն են America’s Got Talent շոուի մասնակիցներ, աճպարարներ Սոս և Վիկտորիա Պետրոսյանները
  • April 8, 2026
    Հայկական Կրկես – Մեր արխիվը (Հ1 Հ/Ը)

Discover the Art of Dance

Discover the Art of Dance

Whether you prefer ballet, jazz, or hip hop , we have a class for you.