February 16, 2026

ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԻՄ ԱՌԱՋԻՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՏՐՅՈՒԿՆԵՐԸ ԿԱՏԱՐԵՑԻ ԱԼԼԱ ՊՈՒԳԱՉՈՎԱՅԻ ՆՎԱԳԱԿՑՈՒԹՅԱՄԲ»

ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԻՄ ԱՌԱՋԻՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՏՐՅՈՒԿՆԵՐԸ ԿԱՏԱՐԵՑԻ ԱԼԼԱ ՊՈՒԳԱՉՈՎԱՅԻ ՆՎԱԳԱԿՑՈՒԹՅԱՄԲ»

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ

«Թիֆլիսում ֆիզկուլտուրայի մեր ուսուցիչ Իվան Գաբրիելյանը շատ լավ էր տիրապետում իլյուզիայի ժանրինՆա կրկեսային խմբակ բացեց ու հնարավորության սահմաններում ամեն ինչով օգնում էրՄեզ տանում էր կրկեսային ներկայացումներ դիտելուՎերադառնալուց հետո փորձում էինք ընդօրինակել դերասաններինԵս շատ էի սիրում ձեռնածուներինԻնքս էլ պարապում էիՓորձերս հաջողությամբ պսակվեցինկարողանում էի վարժություններ անել հինգ գնդակովԲոլոր օլիմպիադաներին մասնակցում էիԱյդ գործով լրջորեն զբաղվելու ժամանակը հասել էրբայց չգիտեիուր գնամ ուսումս շարունակելու»,- հիշում է Երեւանի կրկեսի տնօրեն, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը:

Ո՞վ կամ ի՞նչը օգնեցոր Ձեր ճանապարհն ուղղվի դեպի կրկես:

-«Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը, որ էկրան բարձրացավ 1963-ին: «Սաքարթվելո» կինոթատրոնում ֆիլմը նայեցի ավելի քան տասը անգամ: Թե ինչ տպավորություն թողեց ֆիլմն ինձ վրա, անհնար է նկարագրել: Մի քանի ամսից ուրախությունս եւ ոգեւորությունս կրկնապատկվեց, երբ իմացա, որ հայկական կրկեսի կոլեկտիվը Թիֆլիսում պիտի ելույթներ ունենա: Գնացի կրկես, նայեցի Լեոնիդ Ենգիբարյանի, Ստեփան Իսահակյանի ու Վաղարշակ Արզումանյանի ելույթները: Շատ էի ուզում նրանց հետ ծանոթանալ, զրուցել ու խորհուրդ հարցնել: Մի քանի օր գնալ- գալուց հետո հորս հաջողվեց կուլիսներում հանդիպել Ենգիբարյանին: Իմ բոլոր հնարքները դիտելուց հետո նա խորհուրդ տվեց ընդունվել աշխարհի միակ` Մոսկվայի կրկեսային ուսումնարան: Հայրս ինձնից ծածուկ Ենգիբարյանին խնդրել էր, որ ինձ ասի, թե ուսումնարան ընդունվելու համար պետք է դպրոցը ոսկե մեդալով ավարտեմ: Այդպես էլ եղավ. հանուն երազանքիս` դպրոցն ավարտեցի գերազանցությամբ: Մինչ այդ արդեն ընդգրկվել էի Թիֆլիսի պետական ֆիլհարմոնիայի կազմում: Այդ տարիներին էլ սովորեցի գումար վաստակել:

Դուք Լեոնիդ Ենգիբարյանից հետո առաջին հայն էիքոր ընդունվեցիք Մոսկվայի պետական կրկեսային ուսումնարանԿպատմե՞ք մի փոքր այդ մասին:

-Ութերորդ դասարանն ավարտելուց հետո հորս հետ մեկնեցի Մոսկվա: Ուսումնարանում մրցակցությունը մեծ էր. կրկեսային բաժնում մեկ տեղի համար մոտ հարյուր դիմում կար: Քննությունները երեք փուլով էին. ստուգում էին մեր ֆիզիկական տվյալները, տեխնիկական պատրաստվածությունը եւ դերասանի վարպետությունը: Ինձ չընդունեցին` պատճառաբանելով, թե ֆիզիկական տվյալներս չեն համապատասխանում: Վերադարձանք տուն: Հաջորդ երկու տարիներին նորից ընդունվելու փորձեր արեցի, բայց ապարդյուն: Ծնողներս ուզում էին, որ ընդունվեմ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, իսկ ես դեմ էի: Հորս հետ կիկին մեկնեցինք Մոսկվա, սակայն նորից նույնը` չընդունվեցի: Այդ ժամանակ ինձ խորհուրդ տվեցին ընդունվել ոչ թե կրկեսային, այլ կլոունադայի, էստրադայի, էքսցենտրիկայի բաժին: Այդպես էլ եղավ:

Գիտեմոր Ալլա Պուգաչովայի հետ միեւնույն կուրսում եք սովորելՆրանից բացիէլ ովքե՞ր են եղել Ձեր համակուրսեցիները:

Մեր կուրսղեկը Յուրի Բելովն էր, որ, ի դեպ, դասավանդել էր նաեւ Ենգիբարյանին: Իմ համակուրսեցիներից շատերն այսօր շատ ճանաչված ու սիրված մարդիկ են` Ժաննա Բիչեւսկայան, Յուրի Կուկլաչովը, Ալլա Պուգաչովան, Գենադի Խազանովը, Եկատերինբուրգի կրկեսի այժմյան տնօրեն Անատոլի Մարչեւսկին եւ այլք: Մի անգամ Յուրի Պավլովիչը որոշեց, որ իմ` դհոլներով համարի ժամանակ հայկական ժողովրդական երաժշտություն հնչի, բայց ուսումնարանի նվագակցողներից ոչ ոք հայկական երաժշտություն չէր կարողանում նվագել: Նվագակցող գտնելու համար նա ստիպված ինձ ուղարկեց Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան եւ պատրաստ էր նույնիսկ 20 ռուբլի վճարել: Գնացի ուսումնարան եւ հանդերձարանում նստած մի խումբ աղջիկների ասացի, որ դաշնակահարուհի եմ փնտրում: Նրանցից մեկն անմիջապես համաձայնեց: Շտապ տաքսի վերցրի, եւ արագ եկանք Յուրի Պավլովիչի մոտ: Դաշնակահարուհին ասաց, որ նույնիսկ հայկական ժողովրդական երգերգիտի ու սկսեց «Շալախո» նվագել, հետո Արամ Խաչատրյանի «Գարուն Երեւանը» եւ այլն: Յուրի Պավլովիչը նրան անմիջապես ընդունեց որպես նվագակցող: Այդ աղջիկը Ալլա Պուգաչովան էր: Մի անգամ հյուրախաղերի ժամանակ մեր տղաներից մեկը հիվանդացավ: Յուրի Պավլովիչը չգիտեր ծրագիրն ինչպես համալրել: Ալլան խնդրեց, որ այդ ընթացքում ինքը երգի: Երբ վերադարձանք Մոսկվա, Յուրի Պավլովիչը նրան միանգամից երրորդ կուրս ընդունեց: Այսպիսո`նա համ նվագակցում էր, համ սովորում: Ալլան սիրահարված էր մեր համակուրսեցի Միկոլաս Օրբակասին: Երրորդ կուրսն ավարտելուց հետո, երբ նորից հյուրախաղերի մեկնեցինք, նրանք ամուսնացան: Հետո ծնվեց նրանց դուստրը` Քրիստինան:

Ինչպե՞ս էին անցնում ուսանողական տարիները մոսկովյան միջավայրում:

-Քանի որ ռուսերեն լավ չգիտեի, հենց առաջին դասից ընկճվեցի: Առաջին կուրսում կաշկանդվածությունը այդպես էլ չկարողացա հաղթահարել: Բայց երբ մեր կուրսղեկը զգուշացրեց, թե հետ եմ մնում, ինձ հետ ինչ-որ բան կատարվեց: Այդ խոսքերն ինձ համար ճակատագրական դարձան: Ամառային արձակուրդին տուն վերադարձա: Արձակուրդս անցկացրի Ապարանի շրջանի Վարդենիս գյուղում գտնվող մեր ամառանոցում: Անընդհատ մտածում էի Յուրի Պավլովիչի ասածների մասին: Ինքնուրույն սկսեցի ռուսերեն սովորել: Թույլ էի հատկապես դերասանի վարպետությունից: Ամռան ընթացքում 700 էտյուդ հնարեցի: Այս ամենը նոր ուսումնական տարում իր արդյունքը տվեց: Մայրս տարվա մեջ 2-3 անգամ գալիս էր Մոսկվա: Իհարկե, ես չէի ուզում նրան նեղություն պատճառել, բայց նա, սննդամթերք եւ անհրաժեշտ պարագաներ առած, գալիս էր եւ կերակրում ոչ միայն ինձ ու իմ կուրսեցիներին, այլեւ ամբողջ հանրակացարանին: Բոլորը շատ էին սիրում նրան: Ավարտելուց հետո Ենգիբարյանն ինձ առաջարկեց ներգրավվել Երեւանի կրկեսի կազմում: Այդպես իմ կյանքում սկսվեց մի նոր շրջան:

Ձեզ մեծ ճանաչում բերեց դհոլներով համարըԿպատմե՞ք ինչպես ծնվեց այն:

Մի շրջան տարվել էի Հայաստանի վաստակավոր արտիստուհի Նազի Շիրայի ձեռնածուական համարով, որի ընթացքում նա օգտագործել էր հայկական ֆոլկլորը: Սկսեցի, դուդուկ ու զուռնա նվագելով, ձեռնածուություն անել: Հետո ծնվեց կլառնետով համարը. ձեռնածուություն` անելով կլառնետը մասերի էի բաժանում ու հավաքում, որից հետո սկսում էի նվագախմբի հետ նվագել: Երբ ուսումնարանում զուռնա էի նվագում, բոլորը գլուխներն առած չգիտեին` ուր փախչեին: Մոսկվայում դհոլի դասատու գտա եւ սկսեցի պարապել: Դհոլները, որոնցից երկուսի վրա կանգնում էի, մյուսներով էլ ձեռնածուություն անում, շատ հաճախ ջարդվում էին: Խեղճ հայրս գրեթե ամբողջ աշխատավարձն ուղարկում էր Մոսկվա. վերջին կոպեկով անգամ գործիքներ էի գնում: Համարը ստեղծվեց մեծ ջանքերով, բայց դրա շնորհիվ շրջագայեցի շուրջ 80 երկրներում:

Այսօր կրկեսին կից գործում է ստուդիաՁեր սաների շարքերում Դուք կրկեսի ապագա տաղանդներ տեսնո՞ւմ եք:

-Այո, շնորհալի երեխաներ շատ ունենք: Ցավոք, շենքի պայմանները չեն ներում, բայց արդեն աջակիցներ ունենք. շուտով Երեւանի կրկեսը հիմնովին կվերանորոգվի, հուսանք` հայկական կրկեսի պատմության մեջ ծաղկման մի նոր շրջան կսկսվի:

Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Leave A Comment

Other Articles

  • April 8, 2026
    Ամերիկայի Ձայնի հյուրերն են America’s Got Talent շոուի մասնակիցներ, աճպարարներ Սոս և Վիկտորիա Պետրոսյանները
  • April 8, 2026
    Հայկական Կրկես – Մեր արխիվը (Հ1 Հ/Ը)

Discover the Art of Dance

Discover the Art of Dance

Whether you prefer ballet, jazz, or hip hop , we have a class for you.