Կրկեսը խոստանում է կրկեսային սառցե, ջրային, էստրադային մեգաշոուներ
Կրկեսը խոստանում է կրկեսային սառցե, ջրային, էստրադային մեգաշոուներ
Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավարը խանդավառությամբ է խոսում ազգային կրկեսային կոլեկտիվի 60-ամյակի ու մեծ և ունիվերսալ արտիստի՝ Լեոնիդ Ենգիբարյանի անցած հոբելյանի մասին: Նա առաջինն էր, ով ծաղրածուի արվեստն ազնվացրեց ինտելեկտով և մարդկանց պարգևած ծիծաղը համեմեց մեծ սիրով, քնքշանքով ու մեղմիկ թախծով: Մարդ-կրկես, մարդ-թատրոն և մարդ-գրականություն. ընդամենը 10 տարվա իր ստեղծագործական կյանքում Ենգիբարյանը թողեց մի ժառանգություն, որը նրա մահից տասնամյակներ անց դեռ լուսավորում է մարդկանց հոգիները:
Ինչպիսի՞ն կլինի երևանյան նոր կրկեսը և ի՞նչ կպահպանեն հին շենքից, որը կառուցվել էր դեռ 1928-ին՝ գրեթե ոչինչ, ասում է Սոս Պետրոսյանը, նույնը կլինի միայն 13 քմ արենան, մնացած ամեն ինչ փոխվելու է:
<iframe width=”560″ height=”315″ src=”https://www.youtube.com/embed/Y8ojkg3EjCE?si=doXgEJE0SvL5tRO7″ title=”YouTube video player” frameborder=”0″ allow=”accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share” referrerpolicy=”strict-origin-when-cross-origin” allowfullscreen></iframe>

