February 20, 2026

«Տվե՛ք ինձ լավ դերասան, և ես նրան կուղարկեմ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկա». Սոս Պետրոսյան

«Տվե՛ք ինձ լավ դերասան, և ես նրան կուղարկեմ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկա». Սոս Պետրոսյան

Հուլիս 6 2016 / 168.am

Միջազգային հեղինակավոր կրկեսային մրցույթների՝ Հայաստանի կողմից մասնակիցների սուր պակաս է զգացվում: Այս մասին է հայտարարել է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը՝ հավելելով, որ մշակութային այդ բացառիկ հաստատության շենքը կբացվի հաջորդ տարի:

Սոս Պետրոսյանի խոսքով՝  «Տաշիր գրուպ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հոգալու միջազգային կրկեսային հեղինակավոր մրցույթների՝ մեր երկրի կողմից մասնակիցների ծախսերը: «Տվե՛ք ինձ լավ դերասան, և ես նրան կուղարկեմ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկա: Մրցույթների մասնակցության համար ծաղրածուների, ակրոբատների, մարմնամարզիկների մեծ պահանջ կա»,- նշել է Սոս Պետրոսյանը՝ հրավիրելով բոլոր ցանկացողներին մասնակցել Լ.Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիայի ընդունելությանը: Կրկեսի նոր շենքի կառուցման պատճառով պարապմունքները ժամանակավորապես տեղի կունենան Ագաթանգեղոս 5 հասցեում: ՈՒսուցումն անվճար ա: Դպրոց-ստուդիայի հեռախոսահամարներն են՝ 077 42 10 33, 091 20 95 55:

«Մենք և՛ սովորեցնում ենք, և՛ ճանապարհ ենք ցույց տալիս»,- ասում է Սոս Պետրոսյանը:

Leave A Comment

Other Articles

  • April 8, 2026
    Ամերիկայի Ձայնի հյուրերն են America’s Got Talent շոուի մասնակիցներ, աճպարարներ Սոս և Վիկտորիա Պետրոսյանները
  • April 8, 2026
    Հայկական Կրկես – Մեր արխիվը (Հ1 Հ/Ը)

Discover the Art of Dance

Discover the Art of Dance

Whether you prefer ballet, jazz, or hip hop , we have a class for you.