February 23, 2026

Սոս Պետրոսյանի հոբելյանը կնշվի բազմաբովանդակ կրկեսային և երաժշտական համարներով հագեցած համերգով

Սոս Պետրոսյանի հոբելյանը կնշվի բազմաբովանդակ կրկեսային և երաժշտական համարներով հագեցած համերգով

6 հոկտեմբերի 2018 / armenpress.am

Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանի 70-ամյա հոբելյանը կտոնվի հետաքրքիր համերգային ծրագրով, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում: «Արմենպրես»ի հաղորդմամբ` երեկոյին ելույթ կունենան թատրոնի, կինոյի, էստրադայի և կրկեսի դերասաններ:

Միջոցառման հատուկ հյուրերն են «Արագ փոխակերպման» վարպետներ, Գինեսի ռեկորդակիրներ, բազմաթիվ մրցանակների դափնեկիրներ Սոս և Վիկտորիա Պետրոսյանները:

Սոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկայացումը կսկսեն` մեկ րոպե լռությամբ հարգելով մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը: Երեկոյին հատուկ համար կներկայացվի`նվիրված Ազնավուրին:

«Երբ քսան տարեկանում աշխատում էի հայկական կրկեսային կոլեկտիվում, Լեոնիդ Ենգիբարյանը 35 տարեկան էր: Նայում էի նրան ու մտածում, որ նա շատ մեծ է: Հավանաբար, պատճառը տարիքը չէր. նրա մեծությունն էր ստիպում մտածել, որ Ենգիբարյանը ինձանից հազար տարի մեծ է: Ասում էի, որ ես էլ կդառնամ 35 տարեկան, իսկ հիմա  70  եմ: Կցանկանայի, հոբելյանս նշել մեր կրկեսում, բայց որոշվեց այս դահլիճում տոնել, մինչև կրկեսը կանգուն լինի»,-ընդգծեց Պետրոսյանը:

Նա հպարտությամբ ասաց, որ երեկոյին իր որդու` Սոս Պետրոսյան կրտսերի, հարսի` Վիկտորիա Պետրոսյանի հետ ելույթ կունենան նաև իր թոռները:

Անդրադառնալով կրկեսի ներկայիս վիճակին` նա ասաց, որ շինարարական աշխատանքներն այժմ մեծ թափ են ստացել. մնացել է լուծել կրկեսի ներքին հարդարման խնդիրները:

Սոս Պետրոսյանը կրկեսի մասին պատմող մի քանի գրքի հեղինակ է: Այս տարի նա հրատարակել է «Հայկական կրկես» գիրք, որտեղ ներկայացվում է հայկական կրկեսի ողջ պատմությունը: «Սա իմ ամենախոշոր գիրքն է` հագեցած  բազմաթիվ լուսանկարներով»,-եզրափակեց Սոս Պետրոսյանը:

Leave A Comment

Other Articles

  • April 8, 2026
    Ամերիկայի Ձայնի հյուրերն են America’s Got Talent շոուի մասնակիցներ, աճպարարներ Սոս և Վիկտորիա Պետրոսյանները
  • April 8, 2026
    Հայկական Կրկես – Մեր արխիվը (Հ1 Հ/Ը)

Discover the Art of Dance

Discover the Art of Dance

Whether you prefer ballet, jazz, or hip hop , we have a class for you.